Մատչելիության հղումներ

Իրանի հետ երկաթուղային կապ հաստատելու՝ Հայաստանի մտադրության մասին է հայտարարել կիրակի օրը տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը:

«Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի կառավարությունը մշակել է Հայաստանի տարածքով մինչեւ Մեղրի ձգվող երկու երկաթուղիների կառուցման ծրագիր: Մանուկյանը ասել է, թե դրանցից առաջինը կարժենա 760, մյուսը՝ 900 միլիոն դոլար:

Նախախարը չի նշել, թե ֆինանսապես ոչ այնքան հարուստ Հայաստանը որտեղից կարող է հայթայթել երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ գումարները: Կառավարության մի պաշտոնյա, ով չի ցանկացել նշել իր անունը, «Ասոշիեյթեդ փրես»-ին ասել է, թե նախագծի ֆինանսավորման որոշ չափը իրենց վրա կարող են վերցնել Իրանը եւ Եվրոպան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG