Մատչելիության հղումներ

Նախագահ Բուշը ստորագրել է 2005 թվականի արտաքին օգնության օրինագիծը


Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի կողմից 2005 թվականի ֆինանսական տարում արտաքին օգնության օրինագծի ստորագրելը, որով պահպանվել է հավասարությունը Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հարցում, ողջունել է Ամերիկայի հայկական համագումարը: Երկու երկրները կստանան 8,75 միլիոնական դոլարի ռազմական օգնություն: Բուշի վարչակազմը, մինչդեռ, տարեսկզբին փորձել էր Բաքվին 6 մլն դոլարով ավելի օգնություն հատկացնել, քան Երեւանին:

Ողջունելով օրինագծի ուժի մեջ մտնելը, Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի նախագահ Էնտոնի Բարսամյանը ասել է. - «Կոնգրեսին վարչակազմի ներկայացրած հայտը կարող էր թուլացնել Միացյալ Նահանգների նկատմամբ վստահությունը՝ որպես Ղարաբաղյան խաղաղ բանակցություններում անկողմնակալ եւ առաջատար միջնորդի, եւ կարող էր հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը»:

Օրինագիծը նաեւ «առնվազն» 75 մլն դոլարի տնտեսական աջակցություն է նախատեսում Հայաստանին եւ 3 մլն դոլարի մարդասիրական օգնություն Լեռնային Ղարաբաղին: Միացյալ Նահանգները շարունակում է մնալ միակ պետությունը, որը օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG