Մատչելիության հղումներ

Նախագահ Քոչարյանը Իրաքում հայ զինվորականների տեղակայման մասին հուշագիրը այսօր ներկայացրել է Ազգային Ժողով


Ըստ խորհրդարանում մեր աղբյուրների, նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր Ազգային Ժողով է ներկայացրել Իրաքում հայ զինվորականների տեղակայման մասին հուշագիրը:

Չորեքշաբթի օրը Սահամանդրական դատարանը կայացրել էր «Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի ղեկավարման եւ նման հարցերի կարգավորման մասին» փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Սահմադրությանը համապատասպանելու մասին որոշում:

Ազգային Ժողովի հավանությունը ստանալուց հետո Հայաստանը կարող է ստորագրել Լեհաստանի եւ 18 այլ երկրների միջեւ արդեն ստորագրված այդ հուշագիրը, ինչը ենթադրում է մասնակցություն Լեհաստանի հրամանատարության ներքո գործող բազմազգ դիվիզիայում: Հայաստանի հուշագրին միանալու ցանկության մասին նոտա կհղի, որտեղ կարող է իր վերապահումներն ու սահմանափակումներն ընդգրկել:

Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ասել էր, որ Հայաստանը որոշ վերապահումներ նշելու է, մասնավորապես՝ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների միայն պաշտպանական եւ մարդասիրական գործողություններին մասնակցության, ինչպես նաեւ Իրաքի տարածքում գտնվող Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանման հետ համատեղ խնդիրների կատարման անընդունելիության մասին:

Կառավարության՝ Ազգային Ժողովի հետ կապերի վարչության պետ Ամալյա Ենգոյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ համաձայնագրի վավերացման հարցը առայժմ մտցված չէ երկուշաբթի օրը կայանալիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգ:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG