Մատչելիության հղումներ

Նշանակվել է Ռումինիայի ֆուտբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչը


Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, ինչպես հաղորդել է «Ասոշիեյթեդ Փրես» գործակալությունը, չորեքշաբթի օրը երկրի ազգային հավաքանի գլխավոր մարզիչ է նշանակել Բուխարեստի «Սյաուայ» թիմի 48-ամյա մարզիչ Վիկտոր Պիտուրկաին:

Պիտուրկան փոխարինել է Հայաստանի հավաքականի հետ 1։1 խաղալուց երկու օր անց հրաժարական տված Անգել Յորդանեսկուին:

Ռումինիայի ֆուտբոլի հավաքականը, որ համարվում է 2006 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման մրցաշարի առաջատարներից մեկը թիվ 1 խմբում, երեւանյան խաղում կորցրեց կարեւոր միավորներ եւ բարդացրեց իր մրցակցությունը Հոլանդիայի, Չեխիայի եւ Ֆինլանդիայի թիմերի հետ։

Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիան Պիտուրկաին առաջարկել է տարեկան 250 հազար դոլարի պայմանագիր մինչեւ 2007 թվականը՝ խնդիր դնելով ապահովել Ռումինիայի մասնակցությունը 2008 թվականի Եվրոպայի առաջնությանը:

(Լուսանկարում՝ դրվագ Հայաստան - Ռումինիա հանդիպումից)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG