Մատչելիության հղումներ

logo-print

«Մայն կամպֆ»-ի լույս ընծայումը Ադրբեջանում առաջացրել է հրեական համայնքի զայրույթը


Ադրբեջանի հրեական համայնքը իշխանություններին իր զայրույթն է հայտնել Ադոլֆ Հիտլերի «Մայն կամպֆ» գրքի արդբեջաներեն հրատարակության առիթով:

Համայնքի ներկայացուցիչները պահանջել առգրավել ֆաշիստական Գերմանիայի հանդեպ ԽՍՀՄ տարած հաղթանակի 60-ամյակի նախաշեմին հրատարակված գրքի տպաքանակը (300 օրինակ) եւ պատժել հրատարակիչներին:

Ադրբեջանական «525-րդ թերթ»-ի փոխանցմամբ, գրքի տպաքանակը ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից ամբողջությամբ առգրավվել է, իսկ թարգմանիչ Ավազ Զեյնալիին բերման է ենթարկվել նախարարության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն, սակայն ավելի ուշ ազատ է արձակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG