Մատչելիության հղումներ

logo-print

Տեղի կունենան ԱՊՀ միասնական հակաօդային պաշտպանության համակարգի զորավարժություններ


Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Բիժեւը տեղեկացրել է, որ 2005 թվականին կանցկացվեն ԱՊՀ միասնական հակաօդային պաշտպանության համակարգի երկու զորավարժություններ՝ ապրիլին եւ օգոստոսին:

Ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, օգոստոսին Աստրախանի մարզի «Աշուլուկ» հրաձգարանում Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի եւ Տաջիկստանի մասնակցությամբ կայանալիք զորավարժություններին որպես դիտորդ հրավիրված են նաեւ Ադրբեջանը, Ուկրաինան եւ Ուզբեկստանը:

Բիժեւը հայտնել է նաեւ, որ ապրիլին Տաջիկստանում կկայանան զորավարժություններ, որոնց ընթացքում կփորձարկվի օդում եւ ցամաքի վրա ահաբեկիչների ոչնչացումը: Այդ զորավարժություններում կօգտագործվեն Ռուսաստանի ռազմակայանները Կանտում (Ղրղըզստան) եւ Դուշանբեում (Տաջիկստան):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG