Մատչելիության հղումներ

Գարեգին Բ կաթողիկոսը դատապարտում է եկեղեցիների ռմբահարումը Իրաքում


Հյուսիսային Իրաքի Մոսուլ քաղաքում երկու եկեղեցիների՝ երեկվա ռմբահարումը այսօր դատապարտել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Դատապարտելով Իրաքում եկեղեցիների դեմ իրագործված ահաբեկչությունը, որով վտանգվում է քրիստոնյա եւ իսլամ ժողովուրդների դարավոր խաղաղ համակեցությունը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է ուղղում Իրաքի քրիստոնյա ու իսլամ հոգեւոր առաջնորդներին ու ժողովուրդներին՝ կամք եւ գիտակցություն դրսեւորելու եւ կանխելու Իրաքում ստեղծված քաղաքական ճգնաժամին կրոնական բնույթ հաղորդելու վտանգը եւ միասնական ջանքերով ու եղբայրական սիրով ձեռնամուխ լինելու երկրում միջկրոնական եւ ընկերային բնականոն կյանքի վերահաստատմանը», - ասված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական Համակարգի տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG