Մատչելիության հղումներ

Եկեղիցիներում պայթյուներից հետո Հռոմի պապը աղոթում է իրաքցիների համար


(«Ասոշիեյթե Փրես», «Ֆրանսպրես»). – Հովհաննես Պողոս Երկրորդը չորեքշաբթի օրը ասել է, որ աղոթում է Իրաքի ժողովրդի համար՝ նախորդ օրը Մոսուլում քրիստոնեական եկեղեցիների ռմբահարումից հետո:

«Ես իմ հոգեւոր աջակցությունն եմ հայտնում հարձակման հետեւանքով ցնցում ապրած հավատացյալներին», - Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին ասել է Հռոմի պապը՝ ավելացնելով, որ աղոթում է, որ «իրաքցիները վերջապես հասնեն հաշտության եւ խաղաղության ժամանակներին»:

Երեքշաբթի օրը զինյալները երկու քրիստոնեական եկեղեցի էին ռմբահարել Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում, ինչի արդյունքում երեք մարդ վիրավորվել էր: Ռմբահարված եկեղեցիներից մեկը հայկական է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG