Մատչելիության հղումներ

logo-print
Ստամբուլում չորեքշաբթի վաղ առավոտյան, «Անատոլու» գործակալության հաղորդմամբ, երկու պայթյուն է տեղի ունեցել: Տուժածներ չկան:

Գործակալությանը ոստիկանույթունից հայտնել են, թե առաջին պայթյունը հնչել է ստամբուլյան բանկերից մեկի առջեւ, ինչի հետեւանքով կոտրվել են շենքի ապակիները:

Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել ոստիկանության բաժանմունքից ոչ հեռու: Ռումբը տեղադրված է եղել մոտակայքում կայանված մեքենայի տակ:

Նախնական տվյալներով, երկու դեպքում էլ օգտագործվել է ժամացույցի մեխանիզմով ռումբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG