Մատչելիության հղումներ

Վրաստանը անցած գիշեր հոսանքազրկված էր, բացառությամբ՝ Սամցխե-Ջավախեթիի եւ Քվեմո Քարթլիի


Անցած գիշեր հոսանքազրկված է եղել համարյա ամբողջ Վրաստանը, բացառությամբ Սամցխե-Ջավախեթիի եւ Քվեմո Քարթլիի, որոնց էլեկտրամատակարարումը իրականացվում է Հայաստանից:

«Կավկազպրես»-ի փոխանցմամբ, էլեկտրաէներգիա են ստացել միայն կարեւոր նշանակության օբյեկտները, եւ այդ վիճակը կպահպանվի մինչեւ չորեքշաբթի ժամը 14-ը:

Էներգետիկ ճգնաժամի պատճառը էլեկտրաէներգիայի պակասն է, որն առաջացել է Թբիլիսիի ՋԷԿ-ի 9-րդ էներգաբլոկի պլանային անջատմանը համընկած Ինգուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարի հետեւանք է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG