Մատչելիության հղումներ

(«Ռոյթեր» գործակալություն). – Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում, ականատեսների վկայությամբ, երեքշաբթի օրը զինյալների հարձակման թիրախ են դարձել երկու եկեղեցի:

Եկեղեցիներում (որոնցից մեկը՝ հայկական) գտնվողների խոսքերով, զինյալները ներխուժել էին ներս, բոլորին դուրս քշել ու պայքուցիկ տեղադրել: Պայթյունների հետեւանքով վնասվել են շինությունները, բայց մարդիկ չեն տուժել:

Իրաքի քրիստոնյաներից շատերը ապրում են 1,2 միլիոն բնակչություն ունեցող Մոսուլում:

Վերջին ամիսների ընթացքում քրիստոնյաներն Իրաքում մի քանի անգամ հարձակումների են ենթարկվել: Անցած օգոստոսին Բաղդադում եւ Մոսուլում պայթյունների հետեւանքով զոհվել էր 12 մարդ, իսկ հոկտեմբերին՝ Ռամադանի նախօրեին, Բաղդադում ռմբահարվել էր 5 եկեղեցի: Առնվազն 8 մարդ զոհվել էր նոյեմբերի 8-ին Բաղդադի երկու եկեղեցիներում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG