Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանը կմասնակցի Կարս - Թբիլիսի երկաթուղու շինարարությանը


Ադրբեջանցի մասնագետները կմասնակցեն Կարս-Թբիլիսի երկաթուղու շինարարության նախագծի իրականացմանը: Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, այդ մասին է հայտարարել Ադրբեջանի տրանսպորտի նախարար Մուսա Պանախովը:

Նախագծի արժեքը գնահատվում է 400-600 միլիոն դոլար: Կառուցվելիք երկաթուղու ընդհանուր երկարությունը 98 կիլոմետր է, որից 68-ը կանցնի Թուրքիայի տարածքով, 30-ը՝ Վրաստանի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG