Մատչելիության հղումներ

ԱՊՀ շրջանակներում մշակվում է անօրինական միգրացիայի դեմ պայքարի ծրագիր


Այսօր Մինսկում կսկսվի անօրինական միգրացիայի դեմ պայքարի 2006-2008թթ. ծրագրի մշակմանը նվիրված ԱՊՀ անդամ-պետությունների փորձագետները նիստը: Ծրագրի նպատակը անօրինական միգրացիայի դեմ պայաքարի գործում ԱՊՀ կառույցների, անդամ-պետությունների համագործակցության հետագա կատարելագործումն է:

Ինչպես ռուսաստանյան «ՌԻԱ-Նովոստի» գործակալությանը տեղեկացրել են ԱՊՀ գործադիր կոմիտեից, ծրագիրն ուղղված է ԱՊՀ պետությունների համագործակցության իրավական բազայի ընդլայնմանն ու ամրապնդմանը, պետական սահմաններում սահմանապահ եւ միգրացիոն հսկողության կատարելագործմանը, համատեղ միջգերատեսչական կանխարգելիչ, օպերատիվ-հետախուզական եւ հատուկ գործողությունների անցկացմանը:

«Ծրագրի իրականացվելու է միջազգային նորմերին եւ ԱՊՀ անդամ-պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան», - նշել են ԱՊՀ գործադիր կոմիտեում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG