Մատչելիության հղումներ

Ինչպես տեղեկացրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, երեկ երեկոյան, նախնական պայմանավորվածության համաձայն, աշխատանքային ճաշի ընթացքում կայացել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչություն փոխանցմամբ, զրույցի ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա վիճակի հետ կապված հարցեր, մտքեր փոխանակել կարգավորման հեռանկարների վերաբերյալ»: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նախարար Օսկանյանը Սոֆիա է մեկնել մասնակցելու դեկտեմբերի 6-7-ին ԵԱՀԿ Նախարարական խորհրդի 12-րդ նստաշրջանի աշխատանքներին:

«Սոֆիայի ֆորումի ժամանակ լսվելու է Նախարարական խորհրդում բուլղարական նախագահության հաշվետվությունը, քննարկվելու եւ գնահատական է տրվելու ԵԱՀԿ տարեկան գործունեությանը, նշվելու են հետագա ծրագրերի հիմնական ուղղությունները», - տեղեկացնում է արտգործնախարարությունը: - «Ֆորումին Վարդան Օսկանյանի ելույթը նախատեսված է դեկտեմբերի 7-ին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG