Մատչելիության հղումներ

Հունվարին կմեկնարկի նոր վրաց-ամերիկյան ռազմական ծրագիրը


2005 թվականի հունվարին կմեկնարկի վրաց-ամերիկյան նոր` «Կայունության պահպանման օպերացիա» ռազմական ծրագիրը, որի արժեքը կկազմի շուրջ 60 միլիոն դոլար:

Այս մասին կիրակի օրը հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Գեորգի Բարամիձեն՝ ԱՄՆ միացյալ շտաբերի հրամանատարի տեղակալ գեներալ Փիթեր Փեյսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումից հետո:

Նախարարը նշել է, թե ծրագրի նախնական արժեքը 32 միլիոն դոլար էր, սակայն ամերիկյան կողմի վերջին հաշվարկներով այն կլինի ոչ պակաս, քան 60 միլիոն, հաղորդում է ռուսաստանյան «ՌԻԱ-Նովոստի» գործակալությունը:

Բարամիձեի խոսքերով, մեկ տարվա ընթացքում ամերիկյան ռազմական հրահանգիչները կպատրաստեն 4 գումարտակ, որոնք այնուհետեւ կմասնակցեն կոալիցիոն ուժերի գործողություններին Իրաքում եւ Աֆղանստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG