Մատչելիության հղումներ

logo-print

Էրդողանը մասնակցել է Թուրքիայում առաջին հայկական թանգարանի բացմանը


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կիրակի օրը Ստամբուլում պաշտոնապես բացել է Թուրքիայում առաջին հայկական թանգարանը՝ հայտարարելով, թե «հանձնառու է պաշտպանել հայ փոքրամասնության շահերը»:

Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցում, որի շենքում է գտնվում թանգարանը, բացման պաշտոնական արարողությանը, «Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, մասնակցել են Թուրքիայի 65 հազարանոց հայ համայնքի հոգեւոր եւ աշխարհիկ ղեկավարները:

«Հայազգի քաղաքացիները Թուրքիայի անբաժանելի մասն են: Յուրաքանչյուր նմուշ այս թանգարանում միասին ապրած անցյալի վկայությունն է», - հայտարարել է Էրդողանը: - «Մենք այժմ պաշտպանում ենք միմյանց իրավունքները, եւ այսպես կլինի միշտ»:

Նշելով, թե հայերը եւ թուրքերը «դարերի ընթացքում խաղաղ կերպով ապրել են տարածաշրջանում», Թուրքիայի վարչապետը խոստացել է, որ իր կառավարությունը կհետեւի հայ փոքրամասնության իրավունքների պաշտպանությանը:

«Որպես այս երկրի վարչապետ, ես իմ պարտքն եմ համարում պաշտպանել այս քաղաքացիների իրավունքները, եւ լիներ նրանց կողքին լավ եւ վատ ժամանակներում», - ասել է Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG