Մատչելիության հղումներ

logo-print

Վրացական «Թելասի»-ն հայկական կողմից վնասների հատուցում է պահանջելու


Վրացական «Թելասի» ընկերության մամուլի խոսնակ Վալերի Պանծուլայան, «Կավկազպրես»-ի հաղորդմամբ, շաբաթ օրը լրագրողներին հայտնել է, որ Վրաստանի էլեկտրամատակարար ընկերությունը Հայաստանից պահանջելու է վնասների փոխհատուցում` էլեկտրաէներգիայի մատակարարման անսպասելի դադարեցման համար:

Պանծուլայան ասել է, որ «Թելասի»-ն էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումից ընդամենը 15 րոպե առաջ է տեղեկացվել: Նրա խոսքերով, հայկական կողմը ստեղծված իրավիճակը բացատրել է նրանով, որ ընկել է ճնշումը գազի համակարգում, ինչը արտահանման համար հոսանք արտադրող ջերմակայանում անսարքությանների պատճառ է եղել:

«Մեր պայմանագրում չկա համապատասխան դրույթ: Նման վարքագիծը հակասում է գործընկերության սկզբունքներին, ուստի մենք պահանջելու ենք վնասների հատուցում», - հայտարարել է Պանծուլայան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG