Մատչելիության հղումներ

2003 թվականին աշխարհում մահապատժի է ենթարկվել 5523 մարդ


Hands Off Cain («Ձեռքերդ հեռու Կայենից») կազմակերպության տվյալներով, 2003 թվականին աշխարհի 62 երկրներում, ուր մահապատիժը արգելված չէ, մահապատժի է ենթարկվել 5523 մարդ, որոնցից շուրջ 5 հազարը` Չինաստանում:

«Ռոյթեր» գործակալության հաղորդմամբ, Hands Off Cain կազմակերպության՝ անցած շաբաթավերջին ՄԱԿ-ում տարածված զեկույցում նշվում է նաեւ, որ աշխարհի 134 երկրներում մահապատիժը որպես պատժամիջոց արգելված է, իսկ 62-ում այն դեռ գործում է:

Ըստ Հռոմում գրանցված այս կազմակերպության, 81 երկրներում մահապատիժը արգելված է լիովին, 14-ում արգելված է մահապատժի ենթարկել միայն մեկ հանցագործության համար: Մահապատժի իրականացումը սառեցված է 6 երկրներում:

32 երկրների օրենսդրություններում մահապատիժն առայժմ նախատեսված է, սակայն չի իրագործվել առնվազն 10 տարի:

Հայաստանում մահապատիժն արգելվել է 2003 թվականի սկզբին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG