Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինայի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքը


(Կիեւ,«Ռոյթեր» գործակալություն). - Ուկրաինայի Գերագույն դատարանը ուրբաթ օրը չեղյալ է հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքը, ըստ որի հաղթել էր երկրի վարչապետը:

Գերագույն դատարանի նախագահ Անատոլի Յարեման, հնգօրյա քննարկումներից հետո հրապարակելով դատարանի վճիռը, հայտարարել է, որ անհրաժեշտ է անցկացնել «կրկնական քվեարկություն»:

Յարեման հայտարարել է, որ նոր քվեարկությունը, ինչը նշանակում է ընտրությունների երկրորդ փուլի վերաքվեարկություն, պետք է տեղի ունենա մինչեւ դեկտեմբերի 26-ը:

Ընդդիմադիր թեկնածու Վիկտոր Յուշչենկոն իշխանություններին մեղադրում էր ընտրությունների երկրորդ փուլի արդյունքը կեղծելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG