Մատչելիության հղումներ

«Մինչեւ տարեվերջ Հայաստանում, Ադրբեջանում եւ Ղարաբաղում լարվածության աճ չի կանխատեսվում»


Ըստ Ճգնաժամերի ուսումնասիրման միջազգային խմբի՝ այս շաբաթ հրապարակած ամենամսյա զեկույցի, Լեռնային Ղարաբաղը, Հայաստանը եւ Ադրբեջանը աշխարհի այն տարածքների թվում էին, որտեղ նոյեմբերի ընթացքում իրադրությունը մնացել է անփոփոխ։

Միջազգային այս կենտրոնը, որ ամեն ամիս 12-էջանոց վերլուծական է հրապարակում աշխարհի տարբեր վայրերում ճգնաժամերի վերաբերյալ, դեկտեմբերին նույնպես իրադրության վատթարացում չի կանխատեսում ո’չ Ղարաբաղում, ո’չ էլ Հայաստանում եւ ո’չ էլ Ադրբեջանում։

Ըստ Բրյուսելում գտնվող այդ կազմակերպության, մինչեւ տարեվերջ իրադրությունը կարող է սրվել աշխարհի միայն 4 կետերում՝ Ուկրաինայում, Կոսովոյում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում եւ Փղոսկրե Ափում։

Հիշեցնենք, որ Ճգնաժամերի ուսումնասիրման միջազգային խմբի՝ հոկտեմբերի կեսերին հրապարակած զեկույցը վերնագրված էր հետեւյալ կերպ. «Հայաստան՝ առջեւում ներքին անկայունություն է»։


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG