Մատչելիության հղումներ

logo-print

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը Ադրբեջանի «սխալն» է համարում Ղարաբաղյան հարցի քննարկումը ՄԱԿ-ում


Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, ըստ ադրբեջանական մամուլի, ասել է, թե միջազգային միջնորդները, չկարողանալով կանխել Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկմանը Լեռնային Ղարաբաղի հարցի առնչվող բանաձեւը ներկայացնելը, փորձել են այլընտրանքային բանաձեւ մտցնել լխավոր ասամբլեայի օրակարգ:

Ադրբեջանական ընդդիմադիր «Ազատլըգ» թերթի հրապարակման համաձայն, Մերզլյակովը ասել է. - «Լսումներից չորս օր առաջ մենք Ադրբեջանին ներկայացրինք այլընտրանքային բանաձեւը: Չհամաձայնելով դրա հետ, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պնդեց, որ օրակարգ մտնի Ադրբեջանի պատրաստած բանաձեւը»:

«Ինչեւէ, Ադրբեջանը չընդունեց, թե սխալ է գործել` իր բանաձեւը քննարկմանը ներկայացնելով», - ավելացրել է նա՝ առանց մանրամասնելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG