Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ին դիտորդի կարգավիճակ է շնորհվել ՄԱԿ-ում


Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշել է դիտորդի կարգավիճակ շնորհել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ):

Գլխավոր ասամբլեայի բանաձեւում, ռուսաստանյան «Իտառ-Տասս» գործակալության հաղորդմամբ, ընդգծվում է ՄԱԿ-ի եւ ՀԱՊԿ-ի միջեւ սերտ համագործակցության ծավալման անհրաժեշտությունը՝ հրավիրելով դիտորդի կարգավիճակով մասնակցել Գլխավոր ասամբլեայի նստաշրջաններին եւ գործունեությանն ընդհանրապես:

ՀԱՊԿ անդամ պետությունների անունից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում նշվում է, թե ՀԱՊԿ նպատակն է «խաղաղության, տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համախմբումը, հավաքական հիմունքներով անդամ-պետությունների ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության պաշտպանությունը»:

ՀԱՊԿ-ը, որին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը եւ Տաջիկստանը, միջազգային տարածաշրջանային կազմակերպություն է դարձել 2003թ. սեպտեմբերի 18-ին ընդունված հռչակագրի հիման վրա եւ նույն տարվա դեկտեմբերի 16-ին գրանցվել ՄԱԿ-ի քարտուղարությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG