Մատչելիության հղումներ

Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Քոչարյանին


Նախագահ Ռոբերտ Քոչարյանին հինգշաբթի օրը իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեխիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Յոզեֆ Վրաբեցը (նստավայրը՝ Թբիլիսի):

Արարողությանը հետեւած զրույցի ընթացքում, ինչպես հաղորդել է նախագահի մամլո ծառայությունը, Ռոբերտ Քոչարյանը կարեւորել է «Չեխիայի հետ փոխհարաբերությունների զարգացումը նաեւ վերջինիս՝ Եվրամիությանն անդամակցելու համատեքստում եւ նշել, որ Հայաստանն ակնկալում է ընդլայնել երկկողմ իրավապայմանագրային դաշտը, ակտիվացնել տնտեսական կապերը»:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, ում նորանշանակ դեսպանը հանձնել է իր հավատարմագրերի կրկնօրինակը, շնորհավորելով Յոզեֆ Վրաբեցին նոր առաքելության ստանձնման կապակցությամբ, հույս է հայտնել, որ «երկուստեք կարվեն անհրաժեշտ կոնկրետ քայլեր երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ»:

45-ամյա Յոզեֆ Վրաբեցը 1997-2002 թվականներին Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպանն էր Ուկրաինայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG