Մատչելիության հղումներ

1998-2004 թվականների ընթացքում Հայաստանը ազատ է արձակել 1357 ադրբեջանցու


Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «ՌԻԱ-Նովոստի» լրատվական գործակալությունը,1998-2004 թթ. հայկական գերությունից ազատ է արձակվել 1357 Ադրբեջանի քաղաքացի:

Այս տվյալը հրապարակել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար, Ռազմագերիների, անհետ կորածների եւ պատանդ վերցվածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Էլդար Մահմուդովը Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչության ղեկավար Մերի Վերնցի հետ հանդիպման ընթացքում:

Մահմուդովը ասել է, թե ադրբեջանական կողմը տեղեկություններ ունի որպես գերի Հայաստանում պահվող եւս 783 ադրբեջանցիների մասին: Նա հույս հայտնել, որ ԿԽՄԿ-ն կշարունակի աջակցել Ադրբեջանին գերիներին գտնելու եւ Ադրբեջան վերադարձնելու հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG