Մատչելիության հղումներ

ԱԺ պատվիրակությունը մեկնելու է Սանկտ-Պետերբուրգ


Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու դեկտեմբերի 3-ին բացվող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի աշխատանքներին:

Ինչպես տեղեկացնում է խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչությունը, պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, մշտական հանձնաժողովների նախագահներ եւ անդամներ, կմասնակցի միջխորհրդարանական վեհաժողովի 24-րդ լիագումար նիստին, ղեկավար մարմինների ընտրություններին:

Նախատեսված են նաեւ Ազգային Ժողովի խոսնակի հանդիպումները այլ երկրների խորհրդարանների նախագահների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG