Մատչելիության հղումներ

Կասպից ծովում կարող են տեղի ունենալ ռուս-ադրբեջանական զորավարժություններ


Առաջիկայում Ռուսաստանը եւ Ադրբեջանը կարող են համատեղ զորավարժություններ անցկացնել Կասպից ծովում, ադրբեջանական «Զերկալո» թերթին հայտնել է Ռուսաստանի կասպյան նավատորմի հրամանատար Յուրի Ստարցեւը:

Միեւնույն ճամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից թերթին ասել են, թե իրենք չեն տիրապետում նման տեղեկատվության:

«Զերկալո»-ն դա դիտարկում է Ռուսաստանի ջանքերի շրջանակում՝ հակակշռելու Կասպյան ավազանում Միացյալ Նահանգների գործունեությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG