Մատչելիության հղումներ

Հայաստանի արտաքին պարտքը կազմում է 1 միլիարդ 84 միլիոն ԱՄՆ դոլար


Սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը կազմել է 1 միլիարդ 84 միլիոն 37 հազ դոլար, ինչը 5 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Ինչպես հաղորդել է ռուսաստանյան «ՌԻԱ-Նովոստի» լրատվական գործակալությունը, Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, պետական պարտքի ընդհանուր գումարից 871,1 միլիոն դոլարը կառավարության պարտքն է, 204,8 միլիոնը` Կենտրոնական բանկինը:

Հայաստանի արտաքին պարտքի առյուծի բաժինը ընկնում է Համաշխարհային բանկին` 704,5 միլիոն դոլար կամ ընդհանուր պարտքի 65 տոկոսը: Իսկ Արժույթի միջազգային հիմնադրամին երկրի պարտքը կազմում է 204,8 միլիոն, կամ ընդհանուրի 18,9 տոկոսը:

Ինչ վերաբերում է երկկողմ վարկատուների պարտքին, ապա այն կազմել է 107,3 միլիոն դոլար, որից 58,6 միլիոնը Հայաստանը պարտք է Միացյալ Նահանգներին, 42,6 միլիոնը` Գերմանիային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG