Մատչելիության հղումներ

Վրացի քաղաքագետը «վատ նշան է» համարում այն, որ Սահակաշվիլին դեռեւս չի այցելել Ջավախք


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու ամենաակտիվ կողմնակիցներից քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին, «Ա-ԻՆՖՈ» գործակալության փոխանցմամբ, «վատ նշան է համարում Սահակաշվիլու՝ Ջավախքում երբեւիցե չլինելը»:

«Սահակաշվիլին մի քանի անգամ եղել է Քվեմո Քարթլիում, որտեղ բնակչության մեծամասնությունը կազմում են ադրբեջանցիները», - վրացական շաբաթաթերթից մեկի լրագորղին ասել է Զաքարեիշվիլին: - «Կարող եմ եզրակացնել, որ այն, ինչ տեղի է ունենում Ջավախեթիում, նրան չի հետաքրքրում»:

Քաղաքագետը միաժամանակ նշում է, որ նախագահի կնոջ այցելությունները Ջավախք արդարացում չեն Սաակաշվիլու համար, «քանի որ ժողովուրդը նրան է ընտրել, եւ ոչ թե Սանդրա Ռուլոֆսին»:

Ըստ Զաքարեիշվիլու, Ջավախքը ապացուցել է իր հավատարմությունը, ինչը չի կարելի ասել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեպքում:

«Եթե մարդիկ մեր դեմ զենք չեն վերցրել, ուրեմն պետք է նրանց հարգել եւ տարածաշրջանի զարգացման համար գումարներ տրամադրել», - ասել է վրացի քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG