Մատչելիության հղումներ

Կկայանա հայ-վրացական գործարար ասոցիացիայի հիմնադիր ժողովը


Վաղը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում բացվելիք հայ-վրացական գործարար ասոցիացիայի հիմնադիր ժողովին մասնակցելու նպատակով այսօր կեսօրին Հայաստան ժամանեց վրացական պատվիրակությունը:

Պատվիրակության կազմում են Վրաստանի առաջին տիկինը, խորհրդարանի փոխնախագահը, նախարարներ, Թբիլիսիի քաղաքապետը, Բաթումի, Փոթիի նավահանգիստների, երկաթուղու ղեկավարները, գործարարներ:

Հիմնադիր ժողովի օրակարգում է կառույցի կանոնադրության հաստատումը, համանախագահների եւ տեղակալների ընտրությունը, ինչպես նաեւ՝ կառույցի երկու պատվավոր նախագահների ընտրությունը: Երկու երկրների վարչապետերը արդեն տվել են իրենց համաձայնությունը:

Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր, կառույցի հիմնադրման նախաձեռնող խմբի կազմկոմիտեի նախագահ Վլադիմիր Բադալյանի խոսքերով, նորաստեղծ ասոցիացիան զբաղվելու է «փոխկապակցված տարբեր խնդիրներով»՝ արտադրական բլոկ, բանկային համակարգ, ճանապարհներ, օրենսդրական դաշտերի համապատասխանեցում, զբոսաշրջություն, մանր եւ միջին բիզնեսի խթանում: Կառույցի շրջանակներում ստեղծվելու է նաեւ լրատվական հանձնաժողով՝ ԱՊՀ երկրների միջպետական «Միր» հեռուստաընկերության օրինակով՝ ինֆորմացիայի հոսք ապահովելու նպատակով:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG