Մատչելիության հղումներ

Հայ պատգամավորները դեռ «սպասում են պատասխանի»


Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակության անդամները դեռեւս չեն մեկնել Բաքու՝ մասնակցելու ՆԱՏՕ-֊ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ Ռոուդ» («Վարդերի ճանապարհ») նախաձեռնության շրջանակներում նոյեմբերի 25-27-ը կայանալիք «Անվտանգությունը Հարավային Կովկասում» սեմինարին:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Մհեր Շահգելդյանը խորհրդարանում հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում դա բացատրեց նրանով, որ չի ստացվել Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսքերովին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ուղղած՝ անվտանգության երաշխիքների մասին նամակի պատասխանը: Շահգելդյանը ավելացրեց, որ «պատասխանին դեռ սպասում են»:

Ըստ Շահգելդյանի, Բաքու մեկնելը խորհրդարանական պատվիրակության որոշելիք հարցը չէ, այլ ընդհանուր խորհրդարանական դիվանագիտության խնդիր: Իսկ նամակը ուղարկելը պայմանավորված էր նախկինում տեղի ունեցած մի քանի միջադեպերով, այդ թվում՝ հայ սպաների հետ տեղի ունեցած, երբ չնայած ՆԱՏՕ-ի հավաստիացումներին, նրանք այդպես էլ վիզա չստացան Թբիլիսիում ադրբեջանական դեսպանատնից (թեեւ երկու երկրների միջեւ վիզային ռեժիմ չի գործում):

Իր հերթին, պատգամավոր Սամվել Բալասանյանը նշեց, թե պատվիրակության մեկնելու հարցը լսվել է անցած շաբաթ կայացած օրակարգի քննարկման ժամանակ, եւ քաղաքական ուժերի կողմից որոշում է կայացվել մեկնել նամակի պատասխանի առկայության դեպքում միայն:

«Ուղղակի, եթե Ազգային Ժողովը գտնում է, որ մեր անվտանգությունը ապահովված չէ, կասկածներ ունի, պետք է հարցնել իշխանության ներկայացուցիչներին», - ասաց Կարապետյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG