Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին


Ինչպես երեքշաբթի օրը տարածած հաղորդագրությամբ տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, նոյեմբերի 24-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Ռուսաստանի մայրաքաղաքում նոյեմբերի 25-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստերին:

ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների նիստի օրակարգն ընդգրկում է «մասնակից պետությունների ռազմական համագործակցության հայեցակարգի, հետագա ռազմական համագործակցության, ռազմական համագործակցության հեռանկարային զարգացմանը» վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում կքննարկվեն ՀԱՊ գործունեության գոտու ռազմաքաղաքական իրավիճակի, ռազմատնտեսական համագործակցության, զինվորական կադրերի պատրաստման եւ ՀԱՊԿ գործունեության եւ հետագա զարգացման հետ կապված հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG