Մատչելիության հղումներ

Զինվորական ավտոմեքենայի վթարի հետեւանքով զոհվել է 5 զինծառայող


Կիրակի օրը Լեռնային Ղարաբաղի տարածքում վթարի է ենթարկվել զինվորական ուղեւորաբեռնատար ավտոմեքենա, ինչի հետեւանքով մահացել են հինգ զինծառայողներ: Այս լուրը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցման, հաստատեց Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:

Շահսուվարյանը փոխանցեց նաեւ, որ վթարի հետեւանքով կան նաեւ վիրավորներ, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործը, պաշտպանության նախարարի խոսնակի փոխանցմամբ, համատեղ կքննեն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինվորական դատախազությունները:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG