Մատչելիության հղումներ

Քոչարյանը կոչ է անում Թուրքիային վերաբացել սահմանը


(«Ռոյթեր» գործակալություն). Ինչպես հինգշաբթի օրը հաղորդել է գերմանական թերթերից մեկը, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոչ է արել Թուրքիային դադարեցնել հայ-թուրքական սահմանի 11-ամյա շրջափակումը:

Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է 1993 թվականին՝ ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության, որը երկարատեւ տարածքային վեճի մեջ է Հայաստանի հետ:

«Թուրքիան շրջափակման մեջ է պահում Հայաստանը, եւ դա ոչ այլ ինչ է, քան ոտնձգություն», - Բեռլինում լույս տեսնում Die Welt թերթի մեջբերմամբ, ասել է Քոչարյանը ուրբաթ օրը թերթում տպագրվելիք հարցազրույցում:

Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունները վաղուց ի վեր լարված են, որովհետեւ Հայաստանը պնդում է, որ Օսմանյան Թուրքիան 1,5 միլիոն հայերի է կոտորել 1915-1923 թվականներին: Թուրքիան հերքում է այդ մեղադրանքը:

«Մեզ համար 1915 թվականի ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից, անշուշտ, շատ կարեւոր է, բայց դա երբեք պայման չէ երկկողմ հարաբերությունների զարգացման համար», - Die Welt-ի փոխանցմամբ, ասել է Քոչարյանը:

«Եթե Անկարան ընդունի այս [ցեղասպանության] փաստը, դա շոշափելի առաջընթաց քայլ կլինի հարաբերությունների նորմալացման ուղղությամբ», -թերթի թղթակցին ասել է Քոչարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG