Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի աշխատակազմը պատրաստվում է քվեարկության դնել Քոֆի Անանի վստահության հարցը


ՄԱԿ-ի աշխատակազմը մտադիր է այսօր քվեարկության դնել Գլխավոր քարտուղար Քոֆի Անանի վստահության հարցը։ Միավորված ազգերի կազմակերպության աշխատակիցների միությունը, «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, Քոֆի Անանին մեղադրում է մի շարք աղմկահարույց միջադեպերի առնչվելու մեջ։

Դրանցից վերջինը կապված է ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյա Դայլիփ Նեյրի հետ, որին աշխատակազմը մեղադրում է սեռական ոտնձգությունների եւ հովանավորչության մեջ։

«Ֆրանսպրես»-ը հիշեցնում է նաեւ, որ ամիսներ առաջ սկանդալ էր ծավալվել ՄԱԿ-ի հայազգի պաշտոնյա Բենոն Սեւանի անվան շուրջ։ Սեւանը մեղադրվում էր Իրաքում իրականացված «Պարեն նավթի դիմաց» ծրագրի շրջանակներում մեծ գումարներ է գրպանելու մեջ:

ՄԱԿ-ի ավելի քան կեսդարյա պատմության ընթացքում գործող քարտուղարին երբեւէ անվստահություն չի հայտնվել։ Անանը, որի պաշտոնավարության ժամկետը լրանում է 2006 թվականին, որեւէ մեկնաբանությամբ հանդես չի եկել ։


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG