Մատչելիության հղումներ

Շահումյան-Գետաշենի փախստականները դիմում են ՄԱԿ-ին


ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շարունակվող նստաշրջանում Ադրբեջանի նախաձեռնած՝ «գրավյալ տարածքների» հարցի քննարկման նախօրեին Լեռնային Ղարաբաղին սահմանակից Շահումյանի եւ Գետաշենի շրջաններից տեղահանված հայերի անունից Շահումյան-Գետաշեն բարեգործական կազմակերպությունը նամակներ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանին եւ ՄԱԿ-ի 59-րդ նստաշրջանի նախագահին:

Կազմակերպության տարածած հաղորդագրությունը տեղեկացնում է, որ նամակներում «վերահաստատվում է այդ եւ այլ շրջաններից իրենց բնակավայրերից բռնի տեղահանվածների եւ ունեցվածքից զրկվածների՝ միջազգային կազմակերպություններում իրենց պաշտպանելու իրավունքը»:

«Շահումյան - Գետաշեն բարեգործական կազմակերպությունը իրեն իրավունք է վերապահում խոսելու տասնյակ հազարավոր հայերի անունից, ովքեր այսօր զրկված են իրենց տները վերադառնալու եւ իրենց ունեցվածքին տեր կանգնելու իրավունքից», - նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG