Մատչելիության հղումներ

Օսկանյանի կարծիքով, Հայաստանը Եվրամիության անդամ կարող է դառնալ 15-20 տարի հետո


Գերմանական «ԴՊԱ» գործակալության հարցին, թե ե՞րբ կարող է Հայաստանը դառնալ Եվրամիության անդամ, Հայաստանի արտգործնախարարը պատասխանել է. - «Գուցե 15-20 տարի հետո»:

«Որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ», - ավելացրել է Վարդան Օսկանյանը։

Վարդան Օսկանյանը, ով ուղեկցում է Ռոբերտ Քոչարյանին Գերմանիայում շարունակվող պաշտոնական այցի ընթացքում, ավելացրել է, որ շատ բան կախված է լինելու հենց Հայաստանից, որը պետք է բարեփոխի իր դատաիրավական եւ ժողովրդավարական համակարգը, պայքար ծավալի կոռուպցիայի դեմ։

Եվրամիության որեւէ պաշտոնյա դեռեւս չի ասել, թե Հարավային Կովկասի հանրապետությունները երբեւէ կարող են անդամակցել եվրոպական այդ կառույցին, սակայն թե’ Հայաստանը, թե’ Վրաստանը եւ թե’ Ադրբեջանը բազմիցս հայտարարել են Եվրամիությանն անդամակցելու իրենց ցանկության մասին։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Հայաստանի արտգործնախարարը տարակուսել է՝. - «Ես չեմ կարող հասկանալ, ինչպես կարող է այդ երկիրը Եվրամիությանն անդամակցելու երաշխավորություն ստանալ, քանի դեռ այն փակի տակ է պահում Հայաստանի հետ սահմանը»։

Վարդան Օսկանյանը նաեւ փաստել է, որ Թուրքիայի քրեական օրենսգիրքն արգելում է հայոց ցեղասպանության որեւէ հիշատակում։

Այդուհանդերձ, Օսկանյանը հայտարարել է, որ Հայաստանը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության առումով պրոբլեմ չի տեսնում, քանզի դա կհանգեցնի Թուրքիայում փոքրամասնությունների իրավունքների եւ խոսքի ազատության հարցերում եվրոպական չափանիշների հաստատմանը, եւ ի վերջո Հայաստանը սահմանակից կլինի Եվրամիության անդամ պետության։


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG