Մատչելիության հղումներ

logo-print

Վարդան Օսկանյան. «Հայաստանն ընթանում է ժողովրդավարության ուղիով, բայց՝ վայրիվերումներով»


«Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը ասել է, որ Հայաստանը պետք է խորացնի ժողովրդավարական գործընթացները, բայց դրա համար իշխանությունները եւ ընդդիմությունը պետք է գործակցեն։

«Մենք ընթանում ենք ժողովրդավարության ուղիով, բայց վայրիվերումներով», - կարծիք է հայտնել Հայաստանի արտգործնախարարը։

Օսկանյանը համոզված է, որ ընդդիմությունը պետք է շահագրգռված լինի, որ ժողովրդավարացման գործընթացն արագանա, քանզի այդ դեպքում ընդդիմությունը ավելի հեշտությամբ կկարողանա իրականացնել իր քաղաքական ամբիցիաները։

«Ժողովրդավարությունը Հայաստանի կարեւորագույն ռեսուրսն է, որի վրա մենք պետք է հենվենք, որպեսզի առողջացնենք հասարակությունը եւ զարգացնենք տնտեսությունը։ Սա պետք է գիտակցեն բոլորը», - ասել է Վարդան Օսկանյանը։

Արտգործնախարարը ընդունել է, որ իշխանություններ - ընդդիմություն առճակատումը, որ առկա էր Հայաստանում այս տարվա ընթացքում, որոշ չափով բացասական ազդեցություն է գործել միջազգային ասպարեզում Հայաստանի իմիջի վրա։

«Սակայն դրա հետեւանքները չպետք է չափազանցնել», - ասել է Օսկանյանը՝ ավելացնելով. - «Իհարկե մենք կկարողանայինք շատ ավելի արագ շարժվել, եթե այդ ամենը չլիներ»։

Արտգործնախարարը նաեւ հույս է հայտնել, որ 2005 թվականին Հայաստանում կպահպանվի ներքին կայունությունը, ինչը նաեւ դրականորեն կազդի արտաքին հարաբերությունների վրա։


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG