Մատչելիության հղումներ

Ինչպես տեղեկացրել է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը, նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջորջ Բուշին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

«Ընդունեք ամենաջերմ շնորհավորանքներս Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ», - ասված է ուղերձում: - «Առաջիկա չորս տարիների ընթացքում ես ակնկալում եմ մեր երկու երկրների միջեւ արդեն իսկ ընդարձակ հարաբերությունների հետագա ամրապնդում»:

Հայաստանի նախագահը ուղերձում բարձր է գնահատում «ԱՄՆ շարունակական աջակցությունն ու համագործակցությունը»՝ նշելով, որ դրանք լրջորեն խթանում են «Հայաստանի զարգացման գործընթացը` թե’ արագության, թե’ որակի առումով»:

«Անշուշտ մեր հարաբերությունների հատուկ մաս է կազմում ԱՄՆ ակտիվ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը», - նշված է ուղերձում: - «Մենք հույս ունենք, որ նախագահության Ձեր երկրորդ շրջանում մենք լուրջ առաջընթաց կարձանագրենք այդ գործընթացում»:

«Ես առաջիկա տարիներին ակնկալում եմ սերտ համագործակցություն` ուղղված մեր նպատակների իրագործմանը եւ մեր պետությունների բարգավաճմանը», -հույս է հայտնում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG