Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Մենք անկախություն չենք տա Ղարաբաղին»


«Ադրբեջանը երբեք չի հրաժարվի իր տարածքային ամբողջականությունից», - «Ֆայնենշլ թայմս» թերթի թղթակից Էնդրյու Ջեքին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ - «Մենք պատրաստ ենք խոսել զիջումների շուրջ, բայց ոչ այդ հարցում: Մենք անկախություն չենք տա Լեռնային Ղարաբաղին, ոչ էլ թույլ կտանք, որ այն դառնա Հայաստանի մաս»։

«Ֆայնենշլ թայմս» թերթի շաբաթօրյա համարում տպագրված իր հոդվածում Էնդրյու Ջեքը փաստում է. - «Գոնե հրապարակավ Ալիեւը նշաններ չի ցույց տալիս, թե պատրաստ է զիջումների՝ պահանջելով, որ հայերը դուրս բերեն զորքը այդ տարածաշրջանից եւ շրջակա գրավյալ յոթ շրջաններից։ Փոխարենը նա առաջարկում է Լեռնային Ղարաբաղում մնացած հայերին անվտանգության երաշխիքներ եւ հնարավոր ամենաբարձր ինքնավարություն»։

«Եթե Ալիեւը կատարի իր խոստումը, թափանցիկ դարձնի նավթից ստացված գումարների օգտագործումը եւ խթանի ավելի լայն տնտեսական դիվերսիֆիկացիան եւ բարեփոխումները, նա կարող է ապրել իր հոր ժառանգությանը համահունչ։ Եթե ոչ՝ Ալիեւը կարող է մնալ այդ ժառանգության ստվերում», - հոդվածը եզրափակում է Էնդրյու Ջեքը:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG