Մատչելիության հղումներ

«Ար»-ը ժամանակավորապես չի հեռարձակվի


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Ար» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար Բաղդասար Մհերյանը, վաղվանից մեկ ամսով չվճարվող արձակուրդի է ուղարկվում հեռուստաընկերության ստեղծագործական աշխատակազմը:

«Հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Մանուկյանն այսօր հրավիրած ժողովում աշխատակիցներին տեղեկացրեց, որ տեխնիկական վերազինման նպատակով՝ այդ թվում եւ նոր հաղորդակ տեղադրելու, հեռուստաընկերությունը մոտ մեկ ամիս եթեր չի հեռարձակվելու, իսկ աշխատակիցներն այդ ընթացքում իրենց հաշվին արձակուրդ են ուղարկվում», - ասաց Մհերյանը:

Հեռուստաընկերության հիմնական բաժնետերը «Գրանդ Հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանն է: «Ազատություն» ռադիոկայանի՝ դեռեւս չճշտած տեղեկություններով, Վարդանյանը վաճառում է իր բաժնետոմսերը մեկ այլ հայտնի գործարար Միքայել Բաղդասարովին:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG