Մատչելիության հղումներ

logo-print

Ծրագրվող Սահմանադրական փոփոխությունների նկատմամբ ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը


«Ընտրական համակարգեր կենտրոնի» Vox Populi-հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնն իրականացրել է հետազոտություն Երեւան քաղաքի բնակիչների շրջանում՝ պարզելու համար, թե որքանո՞վ են մեր քաղաքացիներն իրազեկված սահմանադրական փոփոխությունների ներկայիս նախաձեռնությունը, արդիակա՞ն է արդյոք այս նախաձեռնությունը հասարակության համար, ընտրելու իրավունք ունեցող մեր քաղաքացիների ո՞ր հատվածն է պատրաստակամ մասնակցել հանրաքվեի քվեարկությանը։

Այս հարցերի պատասխանը հրատապ է դառնում, հատկապես, որ Ազգային ժողովում, մամուլում սկսել են ակտիվ քննարկումներ 2005թ. ծրագրվող սահմանադրական բարեփոխումների եւ սահմանադրական հանրաքվեի շուրջ։

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների փորձ արվել էր նաեւ 2003թ., եւ սահմանադրական փոփոխությունների նախագիծը քվեարկությամբ չստացավ Հայաստանի քաղաքացիների անհրաժեշտ աջակցությունը։

Եվ այսպես, առաջին հարցն է. «Եթե Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցկացվի առաջիկա կիրակի օրը, կմասնակցեք արդյոք հանրաքվեի քվերակությանը»:

Հարցվածների 9 % պատասխանել է, որ կմասնակցեն, 13 %-ը՝ «ավելի շուտ կմասնակցեմ»: 15%-ը՝ «ավելի շուտ չեմ մասնակցի», 31%-ը՝ «չեմ մասնակցի», իսկ 32 %-ը դժվարացել են այդ հարցին պատասխանել:

«Գիտեք արդյոք , թե ինչ սահմանադրական փոփոխություններ են առաջարկում քաղաքական ուժերը»՝ հարցին «այո» պատասխանել է հարցվածների միայն 8%-ը, 56%-ը պատասխանել է, որ չգիտեն: Հարցին դժվարացել են պատասխանել հարցվածների 36 %-ը:

Հեռախոսային հարցումն անցկացվել է 2004թ. հոկտեմբերի 6-9-ը, Երեւան քաղաքի 634 (18 եւ ավելի տարիքի) բնակիչների շրջանում։


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG