Մատչելիության հղումներ

logo-print
«Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների կիրառման առանձնահատակությունները Հայաստանի ազգային դատարանների կողմից» թեմայով սեմինար էր կազմակերպված Սահմանադրական դատարանում, որի նպատակն էր պարզել, թե Հայաստանի արդարադատության համակարգը պատրա՞ստ է արդյոք կիրառել Եվրոպական դատարանում կայացվելիք վճիռները:

Եվրոպական դատարանում մոտ 60 հազար գործ կա կուտակված: Հայաստանից ստացված գործերը անցնում են 200-ից: 2005 թվականից արդեն կկայացվեն առաջին դատավճիռները:

Սահմանադրական դատարանի փոխնախագահ Վլադիմիր Հովհաննիսյանի խոսքերով, Հայաստանի դատական համակարգը պարտավոր կլինի կատարել այդ որոշումները եւ հաշվի նստել Եվրադատարանի նախադեպային վճիռների հետ:

Ըստ ՍԴ փոխնախագահի. «սրանք, ինչ խոսք, բավականին բարդ խնդիրներ են: Բարդությունը կայանում է նրանում, որ մի կողմից դատարանները անկախ են, մյուս կողմից նրանք պարտավոր են ինչ-որ այլ դատարանի կողմից ընդունված վճիռները կատարել»:

Գագիկ Հարությունյանի փոխանցմամբ, Եվրադատարնում սահմանվում է գանգատների ընդունման նոր կարգ եւ բազմաթիվ այլ նորամուծություններ կան: Տեղի են ունենում արմատական փոփոխություններ, որոնց վերաբերյալ Հայաստանը դեռեւս դիրքորոշում չունի: Եվրադատարանում իրավունքը որակական նոր բնույթ եւ բովանդակություն է ձեռք բերում: Լրացումներ են կատարվում «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների կոնվենցիայում», որի 14-րդ արձանագրությունը Հայաստանը ստորագրել է, եւ հիմա այն վավերացնելու փուլում է: Նույն բնույթի որոշումները Հայաստանը ստիպված կլինի կիրակել, իսկ եթե պատրաստ չլինի դրան՝ լուրջ պրոբլեմների առաջ կկանգնի:

«Այսօր Եվրադատարանը մի պարզ հարց է դնում, - ասաց Գագիկ Հարությունյանը,- Այս իրավունքը պաշտպանել է, թե՝ ոչ, այս կամ այն իրավունքի իրացումը տվյալ համակարգում երաշխավորված է, թե՝ ոչ: Մոտեցումը սկզբունքային է մոտեցումը, ինչը պահանջում է, որպեսզի իրավակիրառական պրակտիկայում ապահովվեն այդ իրավունքները, օրենսդրական երաշխիքներ ստեղծել դրա համար, եւ ձեւավորվի արդյունավետ արդարադատության համակարգ: Այսօրվա տրամաբանությունը եւ զարգացումը այնպիսին է, որ այդ գործընթացները արագանում են, եւ մենք այդ միտումներից ու ետ մնալու պարզապես իրավունք չունենք»:

Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG