Մատչելիության հղումներ

Հայաստանը դեռ չի էլ հասցրել վերջնականապես որոշել, արդյոք Իրաք ուղարկելու է հայաստանցիների մի խումբ, որը պետք է գործի լեհական հրամանատարության ներքո, երբ հայտնի դարձավ, որ հենց Լեհաստանն է քննարկում Իրաքից իր զորքերի դուրս բերման հարցը։

Վերջին օրվա ընթացքում ամենահակասական լուրերն էին ստացվում Լեհաստանից։ Նախ այդ երկրի պաշտպանության նախարար Երժի Զմաժձինսկին հայտարարեց, որ Լեհաստանը լիովին դուրս կբերի իր բոլոր զինվորականներին մինչեւ 2005 թվականի վերջը։ Ապա վարչապետ Մարեկ Բելկան հայտնեց, որ չի լիազորել նախարարին նման հայտարարության համար, եւ դա ընդամենը մի պաշտոնյայի կարծիք է: Իսկ երեկոյան Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասնեվսկին Փարիզում Ժակ Շիրակի հետ հանդիպելուց հետո ասաց. «Միգուցե հնարավոր կլինի ավարտել մեր առաքելությունը Իրաքում մինչեւ հաջորդ տարվա վերջը, սակայն այդ խնդիրը դեռ հարցականի տակ է, եվ ամեն ինչ կհստակվի շարունակվող բանակցությունների ընթացքում»։

Լեհաստանն այժմ Իրաքում ունի 2500 զինվորական։ Դա իր մեծությամբ չորրորդ օտարերկրյա կոնտինգենտն է Իրաքում։ Վերջին հարցումների համաձայն լեհերի երեք քառորդը դեմ է Իրաքում լեհաստանցի զինվորականների ներկայությանը։

Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG