Մատչելիության հղումներ

«Արդարություն» խմբկացության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը «Փակագիծ» ակումբում այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում, հիմնականում անդրադարձավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի երեկվա հայտարարություններին:

Վիկտոր Դալլաքյանի փոխանցմամբ, արտգործնախարարի ելույթը նման էր դաշտային հրամանատարի կողմից արված տղայական հայտարարության: Խոսքը մասնավորպես վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին ասվածին, թե «Հայաստանը կարող է ոչ միայն գոյատեւել, այլեւ զարգանալ եւ հաջորդ 100 տարիներին կզարգանա առանց երկաթգծերի, նավթամուղերի, - մեջբերեց խմբակցության քարտուղարը,- եթե արտաքին գործերի նախարարը ասում է, որ 100 տարի մենք կարող ենք շրջափակման պայմաններում, ապրել եւ զարգանել՝ սրանից վտանգավո՞ր բան: Այսինքն ինչո՞ւ եմ ես տղայական գնահատում, որովհետեւ սա մարտահրավեր է ամբողջ աշխարհին»:

«Արդարություն» խմբակցության քարտուղարի համոզմամբ, Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում, այսօր Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի համար անբարենպաստ իրավիճակ է ստեծվել:

Վիկտոր Դալլաքյանի փոխանցմամբ, Թերի Դեւիսի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, ոչ թե միայն Թերի Դեւիսի, այլ Եվրոպայի խորհրդի դիրքորոշումն է, որն այնքան էլ բարենպաստ չէ Լեռնային Ղարաբաղի համար: Նա որպես ապացույց մեջբերեց նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերկացի համանախագահ Սթիվեն Մանի վերջերս արած հայտարարությունը, թե Ադրեբջանի մի զգալի մասը օկուպացված է:

Այսօր, ըստ բանախոսի, Ադրեբաջի տարածքային ամբողջականությանը ճանաչում են Ռուսաստանը, Չինաստանը նաեւ հարեւան Իրանը: Եզրակացությունը հետեւյալն է.«Եթե աշխարհի գերտերությունները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ դրանով նրանք Ադրբեջանին ասում են, որ իրենք կարող են իրենց տարածքային ամբողջականությունը վերականգնել, եւ սրանից վտանգավոր բան չկա մեզ համար: Այսինքն ամբողջ աշխարհն ունի այս դիրքորոշումը, իսկ Օսկանյանն ասում է, թե՝ «դե թող մեկը մեզ բան ասի», ասաց Դալլաքյանը:

«Արադարություն» խմբակցության քարտուղարն այսօր անդրադարձավ նաեւ Իրաք հայկական ռազմական մասնագետներ ուղարկելու Հայաստանի իշխանությունների որոշմանը՝ նշելով, որ «Արդարություն» դաշինքը այդ որոշման նկատմամբ բացասական վերաբերմունք ունի: Վիկտոր Դալլաքյանը համոզված է, որ որեւէ կոնտինգենտ Իրաք ուղարկելը վտանգավոր է Հայաստանի համար եւ իրաքահայ համայնքի համար:

Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG