Մատչելիության հղումներ

Եվրոպայի հայերը ջանքեր են գործադրում խափանելու համար Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը վաղը մեկնում է Բրյուսել, որտեղ բանակցելու է Եվրոպական միությանն անդամակցելու հարցով բանակցությունների ժամկետի շուրջ: Հոկտեմբերի 6-ին Եվրահանձնաժողովը պետք է հրապարակի բանակցություններին Թուրքիայի պատրաստվածության մասին զեկույցը: Շատ մեկնաբաններ պնդում են, որ Եվրոպական միությունը դեռ պատրաստ չէ ընդունել թուրքերին:

Էրդողանի այցի նախօրեն Եվրոպայի հայերի համագումարի նախաձեռնությամբ Բրյուսելում ժողով են գումարել Թուրքիայի անդամակցության նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցող կազմակերպությունների պատվիրակներ, որոնք հատուկ հուշագիր են ստորագրել:

"Ազատություն" ռադիոկայանին տված հարցազրույցում Եվրոպայի հայերի համագումարի Բրյուսելի գրասենյակի ղեկավար Արմինե Գրիգորյանն ասաց, որ մամուլի ասուլիսի նպատակն էր ներկայացնել հուշագիրը, որը ստորագրել է 41 իրավրապաշտպան եւ այլ կազմակերպություններ:

Դրանց թվում են Եվրոպայի հայերի համագումարը, Ռասիզմի եւ սեմիտիզմի դեմ միջազգային լիգան, Վտանգված ազգերի միությունը, բազմաթիվ այլ կառույցներ, քաղաքական, հասարակական գործիչներ:

Այսօրվա ասուլիսին, որը վարում էր Նիկոլաս Տավիտյանը, մասնակցել են Մեծ Բրիտանիայից բարոնուհի Քերոլայն Քոկսը, Ֆրանսիայից Իվ Տերնոն, երմանիայից Տեսսա Հոֆմանը եւ Հյուլիա Էնգինը, ի դեպ, վերջինս թուրք է: Հոլանդիայից, որն այժմ նախագահում է Եվրոպական միությունում, ներկա էր Եվրախորհրդարանի անդամ Բաաստիան Բելդերը: Ասորիների կազմակերպությունից ներկա էր Ջոնի Մեսսոն, Հունաստանից ներկա էր Միխալիս Խարալամբիդիսը:

Հուշագրում նշվում է, որ Թուրքիայի իշխանությունները խտրականության քաղաքականություն եմ վարում ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Հատուկ ընդգծվում է, որ Անկարան կարգադրել է տարրական եւ միջնակարգ դպրոցներում պարտադիր կերպով ժխտել 191Ձ - 19ՁՁ թվականներին քրիստոնյաների ցեղասպանության փաստերը:

"Հուշագրի նպատակն է ցույց տալ, որ Թուրքիան՝ չնայած իրականացրած որոշ բարեփոխումների, դեռեւս պատրսատ չէ անդամակցել Եվրոպական միությանը:
Մենք ցանկանում ենք դուրս գալ հայ-թուրքական հարաբերությունների շրջանակից, ցույց տալ, որ կա խնդիր, որը պետք է քննարկվի ոչ միայն հայերի, այլեւ հենց իրենց՝ եվրոպացիների կողմից",- ասել է Արմինե Գրիգորյանը:

Հուշագիրը փոխրանցվել է Եվրահանձնաժողովին, Եվրախորհրդարանին եւ առաջիկայում կփոխանցվի Եվրոպական միության Ձ5 անդամ երկրների ղեկավարներին ու արտաքին գործերի նախարարներին:

Արմեն Քոլոյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG