Մատչելիության հղումներ

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրաստիճան մի պաշտոնյա, ուրբաթ օրը ազատ է արձակվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

Բաբայանը, ի թիվս շուրջ երեք տասնյակ այլ դատապարտյալների, ազատ է արձակվել Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով:

Պաշտոնյան ավելացրեց, որ գրեթե չորս տարի Շուշիի բանտում անցկացրած Բաբայանին «մասնակի ներում» է շնորհվել, ինչը մեկ տարվա փորձաշրջան է ենթադրում:

Այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, Սամվել Բաբայանը այսօր արդեն եկել է Երեւան: Բաբայանին արգելված է առաջիկա հինգ տարիներին ղեկավար որեւէ ղեկավար պաշտոն զբաղեցնել ԼՂՀ-ում:

1999 թվականին բոլոր կոչումներից եւ պաշտոններից զրկված Սամվել Բաբայանը 2000 թվականի մարտին Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG