Մատչելիության հղումներ

Ամերիկահայ մեծահարուստը երրորդ անգամ վաճառել է հոլիվուդյան կինոընկերությունը


Ամերիկացի մեծահարուստ Քըրք Քըրքորյանը վերջին 35 տարվա ընթացքում երրորդ անգամ վաճառել է «Մեթրո գոլդվին մեյեր» (MGM) հոլիվուդյան ընկերությունը: Այսօր պաշտոնապես հայտարարվել է, որ «Սոնի» ճապոնական հսկան համաձայնել է փոխանցել մոտ 3 միլիարդ դոլար եւ մարել ընկերության` 2 միլիարդի հասնող պարտքը:

87-ամյա Քըրքորյանը, ով MGM-ի արժեթղթերի 74 տոկոսի սեփականատերն է, կստանա մոտ 2 միլիարդ դոլար:

MGM-ին հավակնում էր նաեւ «Թայմ Ուորներ» ամերիկյան մեդիահսկան, սակայն վերջին պահին այն հետ է վերցրել իր հայտը` պատճառաբանելով, թե գործարքը շատ թանկ է:

«Սոնի» ընկերությունը, ըստ փորձագետների, մտադիր չէ զբաղվել կինոարտադրությամբ: Մասնագետները կանխատեսում են, որ հավանաբար կշարունակվի միայն Ջեյմս Բոնդի մասին կինոնկարների թողարկումը: Ճապոնական ընկերությունը մտադիր է օգտագործել MGM-ի հսկայական ֆիլմադարանը, որտեղ պահվում է 4000-ից ավելի կինոնկար:

"Մեթրո ոլդվին Մեյեր" աշխարհահռչակ կինոստուդիայում են նկարահանվել այնպիսի հայտնի ֆիլմեր, ինչպիսին են «Քամուց քշվածները», «Տարզանը», «Ռոքքին» եւ այլն: 80 տարվա պատմություն ունեցող ընկերության թողարկած ֆիլմերը շահել են 200 Օսկար:

Քըրք Քըրքորյանը «Ֆորբս» ամսագրի այս տարվա ցուցակում աշխարհի միլիարդատերերի շարքում զբաղեցնում է 65-րդ տեղը` 6 միլիարդ դոլարով:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG