Մատչելիության հղումներ

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ժամանեց Լիտվա: Վաղը նա հանդիպելու է նախագահ Վալդաս Ադամկուսին, ինչպես նաեւ Լիտվայի արտգործնախարարին եւ պաշտպանության նախարարին:

Ինչպես հաղորդել է Լիտվայի պաշտպանության նախարարությունը, Սերժ Սարգսյանը համաձայնագիր կստորագրի Լիտվայի ռազմական ակադեմիայում հայաստանցի սպաների ուսուցման վերաբերյալ: Նման պայմանագրեր Լիտվան արդեն ունի Ադրբեջանի եւ Վրաստանի հետ:


Լիտվան ստանձնել է Բալթյան երկրների ռազմական համագործակցության փորձը Հարավային Կովկասի երկրներին փոխանցելու առաքելությունը: Հայաստանը եւ Լիտվան 2002 թվականին ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել:

Այցի ընթացքում Սերժ Սարգսյանը կայցելի նաեւ Զոկնիա բնակավայրում գտնվող ավիառազմակայան, որտեղ կհանդիպի միջազգային ուժերի զինվորականներին: Մարտից, երբ Բալթյան երկրները դարձան ՆԱՏՕ-ի անդամ, նրանց օդային տարածքը հսկում են ՆԱՏՕ-ի ուժերը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG