Մատչելիության հղումներ

Ադրբեջանական լրատվամիջոցները բողոքում են ընդդեմ հայ սպաների ժամանման


(«Ասոշիեյթեդ Փրես»). - Ադրբեջանական առաջատար լրագրերը անցած շաբաթ օրը օրը լույս են տեսել դատարկ առաջին էջերով` ի նշան բողոքի ընդդեմ հայ սպաների ժամանման Բաքու` ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու նպատակով: Մի քանի ժամով հեռարձակումը դադարեցրել էին նաեւ որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ:

Թերթերի առաջին էջերին տպագրված է եղել ընդամենը հետեւյալը. - «Ադրբեջանի լրատվամիջոցները բողոքում հայ զինվորականների Բաքու ժամանման դեմ»: Դեռեւս ուրբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ հայ սպաների առաջիկա այցը բնորոշված էր որպես «վիրավորանք արդբեջանական ժողովրդին», ինչը նաեւ վտանգում է երկրի անվտանգությունը:

Հայտարարությունը ստորագրել էին քաղաքական լայն դաշտ ներկայացնող 9 լրագրերի գլխավոր խմբագիրները եւ ANS ու Azernet գործակալությունների ղեկավարները:

Անցած շաբաթասկզբին ադրբեջանական Ղարաբաղի ազատագրման կազմակերպության մի քանի անդամներ` այդ թվում կազմակերպության նախագահը դատապարտվել էին 3-5 տարվա ազատազրկման` հայ զինվորականների մասնակցությամբ ՆԱՏՕ-ի զորավարժությունների պլանավորման կոնֆերանսի աշխատանքը խանգարելու համար:

ՆԱՏՕ-ի «Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում «Լավագույն համատեղ ջանք – 2004» զորավարժությունները անցկացվելու են Բաքվում սեպտեմբերի 13-26-ը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG