Մատչելիության հղումներ

Ընդդիմության գարնանային հանրահավաքների գագաթնակետին` ապրիլի լույս 13-ի գիշերը ոստիկանի գլխին պլաստնիկե շշով հարվածելու համար 1,5 տարվա ազատազրկման դատապարտված ՀԺԿ անդամ Էդգար Առաքելյանը, արդարադատություն նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի փոխանցմամբ, կարող է ազատ արձակվել հաջորդ շաբաթվա ընթացքում` «պատժի մեկ երրորդը կրելու ընթացքում լավ վարքագիծ ցուցաբերելու համար»:

Արդարադատության նախարարի խոսնակ Արա Սաղաթելյանը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ 24-ամյա Առաքելյանին վաղաժամկետ ազատ արձակելու մասին դիմում ներկայացրել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի (որտեղ իր պատիժն է կրում Առաքելյանը) ղեկավարությունը: Ներկայացված դիմումը, Սաղաթելյանի փոխանցմամբ, դատարանը քննության կառնի հաջորդ շաբաթ:

ՀԺԿ ղեկավար անդամ, կուսակցության լրատվության պատասխանատու Ռուզան Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հույս հայտնեց, որ դատարանը «կկիրառի օրենքի համապատասխան կետը եւ Էդգար Առաքելյանին ազատ կարձակի»:

«Որպես հաղթանակ չեմ գնահատում, որովհետեւ անարդարացի որոշում էր Էդգարի նկատմամբ կիրառվել», - ավելացրեց Խաչատրյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG